ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Արմեն Մարտիրոսյան. Սա քաղաքական ձերբակալություն է

Արմեն Մարտիրոսյան. Սա քաղաքական ձերբակալություն է
22.03.2017 | 20:36

ՕՐՕ դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ դաշինքի աջակից, Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական է:

«Սա քաղաքական է, սա ՕՐՕ դաշինքի դեմ ուղղված հերթական քայլն է: Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ վստահության աճ կա մեր նկատմամբ, իշխանությունները գնացին հերթական բռնությանը, հերթական ապօրինությանը: Երևի տանկի փողը շատ մեծ է եղել, որ ներկայացնեն, թե դա է բերել: Երևի թե խնդիր է եղել ինչ-որ ձևով ինչ-որ մեկին կապել Սամվել Բաբայանի հետ, և ազատությունից զրկել, որպեսզի մեր դաշինքին հարված հասցվի»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ